Սամարայի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
03.07.2014 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վրեժ Գ.-ին, որը մարտի 31-ից ՌԴ Սամարայի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: