Սամարայում կատարված գողության հետքերով
23.10.2013 10:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Պետրոս Է.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Սամարա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: