Սամարա-Երևան և Մոսկվա-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո
12.11.2013 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Նույն օրը, ժամը 21.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: