Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանեց Երևան և կամավոր ներակայացավ իրավապահներին
01.12.2014 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 29-ին, ժամը 4.20-ին, Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1961 թ. ծնված Ազատ Գ.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: