Սառը զենքը և գողոնը՝ մեքենայում
Մայիսի 19-ին, ժամը 04.40-ին, Բաղյան փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկվել 24-ամյա երկու երիտասարդ: Մեքենայի սրահում հայտնաբերվել է կռփազենք: Մեքենայատերը հայտնել է, որ կռփազենքը ձեռք է բերել «Վերնիսաժ» տոնավաճառից:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նրանք նույն օրը գողություն են արել Ն. Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Նիսան» մակնիշի մեքենայից:
Դատարանի որոշմամբ խուզարկվել է նրանց մեքենան. սրահից հայտնաբերվել են «Նիսանի» թափարգելների 4 նիկել, 1 կռփազենք, 6,5 սմ և 21 սմ երկարության շեղբով դանակներ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: