Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները սառը զենքեր են հայտնաբերել
09.11.2022 17:02
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում, սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել են երևանցի 17-ամյա մի պատանու։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին և հոր ներկայությամբ խուզարկվել։ Հայտնաբերվել են բացովի մետաղյա մահակ ու գաղտնի փականով դանակներ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: