Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները սառը զենք են հայտնաբերել
03.03.2022 16:09
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կաշվե պատյանով մետաղյա բացովի մահակ՝ 48 սմ երկարությամբ։ Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: