Հետախուզվողը՝ Սասունցի Դավթի արձանի մոտ
13.10.2017 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Սասունցի Դավթի արձանի մոտից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Գագիկ Հ.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: