Սարալանջում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Մարտի 21-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային և հետին պատերի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ, իսկ «կրծքավանդակի թիկնային շրջանի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» ախտորոշմամբ՝ 25-ամյա տղամարդ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տղամարդկանց նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի կենտրոնական փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել «ՎԱԶ-2121» մակնիշի վարորդ ոմն Արսեն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ վերջինս 1994 թ. ծնված Արսեն Հ.-ն է: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 25-ին, ժամը 17.25-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ հիշյալ տղամարդկանց գրպանի ծալովի դանակով դանակահարել է ինքը, նաև ներկայացրել է դանակը:
Դանակն առգրավված է:
Արսեն Հ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: