ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սարդարապատի խորհուրդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սարդարապատի խորհուրդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարդկության պատմության քիչ ճակատամարտեր են վճռել մի ողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Սարդարապատի ճակատամարտը այդ քչերից է: Եվ 95 տարի առաջ Սարդարապատում մեր ժողովուրդը զենքով հավաստեց իր միակամ վճիռը` լինե՛լ:
Մայիսի 28-ը ոչ միայն հայոց պետականության վերականգնման ու Հանրապետության ծննդյան տոնն է, այլեւ Սարդարապատի հերոսներին մեր երախտագիտությունը հայտնելու, սարդարապատյան հրաշքի ոգեկոչման եւ հաղթանակով վերստին զորանալու օր:
Սարդարապատում հայի գենը հիշեց հաղթելու իր ունակությունը, թոթափվեց խեղճի, հնազանդի, զոհի իրեն պարտադրված կերպարից, հավատաց իր ուժին եւ այդ հավատը նոր հաղթանակներ բերեց` Բեռլինից մինչեւ Շուշի:
Ու դեռ բերելու է:
Եվ ամեն մայիսի Սարդարապատի հուշահամալիրին դրվող հիշողության ու երախտիքի ծաղիկները հավաստումն են, որ մեծ ճակատամարտով սերտած այս ճշմարտությունը այլեւս մեր արյան մեջ է` դառնալով պետության պաշտամունք, միասնության կոչ ու հարատեւման հավատամք: