1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները Սարդարապատում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը չարաշահումներ է թույլ տվել։
Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ պաշտոնյան համայնքապետարանի գրադարանում որպես գրադարանավարուհի է հրամանագրել իր մտերիմին, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ համայնքի բյուջեից, քննությանն այս պահին հայտնի տվայներով, փոխանցվել է շուրջ 2 միլիոն 170 հազար դրամ։ Պարզվել է նաև, որ համայնքի բնակիչ չհանդիսացող անձի անվամբ համայնքի բյուջեից, որպես ուսման վարձ, փոխանցել է 140 հազար դրամ։
2017 թվականի նույեմբերի 27-ին էլ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հովածով նախատեսված կարգի խախտմամբ, համեմատաբար բարձր գնով՝ 8 միլիոն դրամով համայնքապետի որդուց համայնքապետարանի համար գնվել է «Լեքսուս» ավտոմեքենա՝ գնման թերթիկում նշվելով բացառապես մեքենայի տեխնիկական տվյալները։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: