Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Սարի թաղում
12.07.2022 10:29
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սարի թաղում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 42-ամյա Անուշ Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: