ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 14-ին, ժամը 11.30-ին, Էջմիածին քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, որը 2016թ. ապրիլի 27-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի 5-րդ մասի և 228.3 հոդվածի /թմրանյութի ապօրինի շրջանառություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: