Ավտոմեքենայի զննության ժամանակ վարորդը մարիխուանա է ներկայացրել
26.10.2015 10:57
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Հայկ Ա.-ին՝ իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննության ժամանակ Հայկ Ա.-ն ներկայացրել է մոտ 5.2 գ մարիխուանա թմրանյութի նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: