Մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն
23.09.2015 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Վահե Չ.-ն, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: