Թունավորում՝ գազի արտահոսքից
26.11.2015 15:46
Թունավորում
Նոյեմբերի 26-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Փարպի գյուղի 3 բնակիչներ
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում գտնվող գազօջախի փականը անզգուշությամբ բաց թողնելու հետևանքով առաջացած գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: