Քրեական հետախույզները 22-ամյա հետախուզվողին հայտնաբերեցին Սեբաստիայի փողոցում
12.07.2022 10:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են բերել 22-ամյա Արթուր Գ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով:
Նա հանձնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: