Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Սեբաստիայի փողոցում
14.10.2016 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հովհաննես Գ.-ին, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: