1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սեմինար պարապմունք ոստիկանության հերթապահ մասերի ծառայողների համար. ոստիկանության պետը կարևորել է հերթապահ մասի դերն ու նշանակությունը ոստիկանության գործունեության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեմինար պարապմունք ոստիկանության հերթապահ մասերի ծառայողների համար. ոստիկանության պետը կարևորել է հերթապահ մասի դերն ու նշանակությունը ոստիկանության գործունեության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ ոստիկանության հերթապահ մասի ծառայողների սեմինար պարապմունք, որի ընթացքում ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ծառայության աշխատանքի կազմակերպման և անհրաժեշտ բարեփոխումների  վերաբերյալ իր դիտարկումները` կարևորելով հերթապահ մասի դերն ու նշանակությունը ոստիկանության գործունեության մեջ:
Շեշտելով, որ հերթապահ մասն այն հանգուցակետն է, որտեղ հանդիպում են քաղաքացին ու ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ առումով օրախնդիր է ոստիկանությունում հոգեբանների ինստիտուտ և հերթապահ մասերում հոգեբաններ ունենալու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը սեմինարի մասնակիցներին առաջադրեց իրենց ծառայության և ընդհանրապես ոստիկանության հեղինակության անվերապահ բարձրացման խնդիրը, քանի որ, մեծ հաշվով, դրանով է պայմանավորված ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հեռանկարը:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև ծառայության բարոյահոգեբանական վիճակի բարելավման, մարդկային ու մասնագիտական փոխօգնության, բարեփոխումներին յուրաքանչյուր ծառայողի մասնակցության խնդիրներին:
Վերստին ընդգծելով գործնական պարապմունքների նշանակությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դրանք պարբերական կլինեն,  իսկ ծառայության կատարելագործման ընթացքը՝ մշտապես իր ուշադրության կենտրոնում:
Սեմինար-պարապմունքի ընթացքում, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, քննարկվեցին հերթապահ մասի ծառայության առանձնահատկություններին վերաբերող հարցեր, կոնկրետ իրավիճակների լուծման տարբերակներ, մասնակիցներին բաժանվեցին աշխատանքային ուղեցույցներ, որոնք կօգնեն բարձացնելու ծառայության որակը: