Սեմինար-պարապմունք ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը քրեական արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանի հետ ացկացրեց սեմինար-պարապմունք:
Սեմինարի ընացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներին ներկայացվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի դրույթները:
Պարապմունքները նպատակ են հետապնդում ևս մեկ անգամ ներկայացնել ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցում ոստիկանությանը վերապահված գործառույթները, ինչպես և պրակտիկ գործունեության ընթացքում պաշտպանության միջոցների կիրառման մեթոդները: Սեմինար-պարապմունքները անց են կացվում «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ, Եվրոպական միության կողմից` ՄԱԿ-Ի բնակչության հիմանդրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ: Ոստիկանության ծառայողների համար նման սեմինար-պապամունքներ արդեն իսկ ացկացվել են ոստիկանության Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու մարզային վարչություններում:
Սեմինար-պարապմունքները շարունակվում են: