Սեմինար-քննարկում` հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 
                                            ՀՀ ոստիկանության և Եվրոպայի խորհրդի քարտուղարության համագործակցության շրջանակներում` մարտի 21-ից 22-ը  Երևանում  անցկացվեց «Հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր՝ բացահայտել և կիրառել ոստիկանության լավագույն փորձը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում, որը համահունչ է ազատությունների և մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչներին, նաև` միգրացիոն հոսքերի կառավարումը և միգրանտների մաքսանենգությունն ահաբեկչության համատեքստում:
Միջոցառումն անցկացնելու նպատակով Երևան էին ժամանել ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու  Ժերար Գրեներոնը, Մարդու իրավունքների խորհրդատու Իվանա Ռոնիան, Գերմանիայի ոստիկանության ավագ սպա Կայ Սիգերտը: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցում էին կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 26 ծառայողներ:
Սեմինարի ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը և ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու  Ժերար Գրեներոնը սեմինարի մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր:
Սեմինարն անցավ արդյունավետ քննարկումների մթնոլորտում:








 
    					 
    					 
    					 
    					 
    					