Սեմինար-խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ստորաբաժանումների հերթապահ մասերի և հերթապահ ծառայությունների ղեկավարները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության սկզբում անդրադարձավ հերթապահ մասերի աշխատանքի կարևորությանը և բարեփոխումների նշանակությանը:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և շտաբի պետ Արամ Զաքարյանը ներկայացրին ոստիկանության պետի 2014 թ. հունիսի 20-ի հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հերթապահ մասերի և հերթապահ ծառայության գործունեության կազմակերպման կարգը», հստակեցրին հերթապահ մասի պետի և հերթափոխի խնդիրներն ու լիազորությունները, հաղորդումներին անհապաղ արձագանքելու անհրաժեշտությունը, հանցագործությունները «տաք հետքերով» բացահայտելուն ուղղված միջոցառումների կազմակերպման, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու կարգի հսկողության առանձնահատկությունները և ոլորտին վերաբերող մի շարք այլ խնդիրներ:
Ներկայացված հարցերի առարկայական քննարկումից հետո սեմինար-խորհրդակցության մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: