1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օրինահարգ ու բարեկիրթ սերունդ ձևավորելու դասը վարում էին ոստիկանն ու փրկարարը

Անչափահասների հետ ամենօրյա նպատակային և արդյունավետ աշխատանքը, իրավագիտակից քաղաքացի ձևավորելու գործընթացը ենթադրում են բազմաշերտ և հետևողական գործունեություն։
Ընտանիք, դպրոց, հասարակություն, անհրաժեշտ գիտելիքներ, համակեցության կանոններ, իրավունքների ու պարտականությունների գիտակցում. այս ամենի համակողմանի և ճիշտ համադրման դեպքում ցանկալի արդյունքն ապահովված է։
Այս իրողության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից 26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, տարածքային ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև պարեկային և փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրապետության հիմնական դպրոցներում անցկացվեցին զրույց-հանդիպումներ։
Թեմաներն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ իրավունքներ ու պարտականություններ, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում, վարքի և համակեցության կանոններ, փողոցային բարքերի ու հանցավոր ենթամշակույթների բացառում և այլն։
Հանդիպումներն անցան ջերմ և անմիջական մթնոլորտում, իսկ հարցերն ու պատասխաններն անկեղծ էին ու շահագրգիռ։
Նման հանդիպում-զրույցները շարունակական են լինելու՝ ի նպաստ ոստիկան-փրկարար-անչափահաս կապի ամրապնդման, ի շահ օրինահարգ ու բարեկիրթ սերունդ ձևավորելու կարևորագույն նպատակի։