Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
20.12.2017 13:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Քրիստ Կ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: