Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 08.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի բակում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ մայթեզրի եզրաքարերին:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը «գոտկատեղի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել «ԳԱԶել»-ի ուղևորուհին և հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի «Ծաղկաթումբ» կոչվող դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: