Սիսիանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 21-ամյա Կառլեն Բ.-ն, որը հուլիսի 25-ից Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: