Սիլիկյան թաղամասում Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
01.10.2015 09:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Ա.-ին, ով հուլիսի 27-ից ՌԴ Կալուգայի մարզի Կիրովի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: