Հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ՝ Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16.09.2014 18:18
Համակարգի լրատու
Սեպտեմբերի 16-ին արտերկրի մեր հայրենակիցները դարձյալ ուղիղ կապի մեջ էին ոստիկանության հետ:
Համացանցի skype ծառայության միջոցով նրանց հարցերին պատասխանում էր անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Նրան ուղղված հարցերը բազմաբնույթ էին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Օրինակ, Հունաստանում բնակվող մեր հայրենակցուհուն պարզաբանվեց օտարերկրյա պետությունում անձնագիր ստանալու կարգը: Տեղում կապ հաստատվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության վերահսկողության բաժնի պետի հետ, ով պատրաստակամություն հայտնեց աջակցել մեր հայրենակցուհուն՝ նրան եւ նրա անչափահաս երեխաներին անձնագիր տրամադրելու հարցում:

Սիրիայից բռնագաղթած եւ այժմ Հունաստանում գտնվող մեր մի հայրենակից էլ կորցրել էր Հայաստանի Հանրապետության կողմից տրված կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը: Նրան պարզաբանվեց, որ կորցրած փաստաթղթի փոխարեն նորը կարող է ստանալ Հայաստան վերադառնալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունից հրաժարվելու, լիազորված անձանց կողմից անձնագիր ստանալու եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրվեցին Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում եւ Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներին:
Հիշեցնենք, որ արտերկրի մեր հայրենակիցների հետ սկայպի միջոցով ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի՝ Երեւանի ժամանակով 10-ից 12-ը՝ Սկայպի միջոցով։
Ոստիկանության skype-ի հասցեն՝ Armenian Police
Հարցերը կարելի է ուղղել նաև press@police.am էլեկտրոնային հասցեին։
Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերին: