Հետախուզվողին հայտնաբերեցին Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում
13.04.2015 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՊՊԾ գնդի ծառայողները Երևան-Սևան մայրուղու սկզբնամասից բերման են ենթարկել 2014 թ. հունիսի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: