1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 26-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացուհին հայտնել է, որ ամուսինը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ցանկանում է տեղեկանալ, թե ինքը պարզեցված կարգով կարո՞ղ է քաղաքացիություն ստանալ՝ առանց նյութերը ՀՀ Նախագահի աշխատակազմ ուղարկելու: Քաղաքացուհուն տեղեկացվել է, որ Հայաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու դեպքում պարզեցված կարգը վերաբերում է վերջին 3 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու և հայերենով բացատրվելու պահանջներից ազատվելուն: Ընթացակարգը նույնն է, նյութերը եզրակացության հետ միասին սահմանված կարգով ներկայացվում են ՀՀ Նախագահի աշխատակազմ և Նախագահի հրամանագրով լուծվում է քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու հարցը: Քանի որ քաղաքացուհին բնակվում է Հայաստանում՝ ուստի նշված հարցով անհրաժեշտ է դիմել անձնագրային և վիզաների վարչություն:
Զանգահարել է օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ երեխան ծնվել է 1998 թվականին, իրենք համարվում են ՀՀ քաղաքացիներ, սակայն ներկայումս բնակվում են օտարերկրյա պետությունում և ունեն կացության իրավունքը հավաստող փաստաթղթեր: Զանգահարողը ցանկանում էր տեղեկանալ, թե իր երեխան ունի՞ զինապարտության պարտականություն, թե՝ ոչ: Թեև հարցն անմիջականորեն չէր առընչվում ոստիկանության իրավասություններին, սակայն քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե երեխայի ծնվելու պահին ծնողները Հայաստանի քաղաքացիներ են եղել, ապա երեխան օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի և զինապարտության ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն՝ ունի զինապարտության պարտականություն:
Հայաստանում բնակվող քաղաքացին հայտնել է, որ հայրը ցանկանում է Ռուսաստանից վերադառնալ Հայաստան, սակայն անձնագրի վավերականության ժամկետը լրացել է: Նրան հետաքրքրում է՝ հայրը կարո՞ղ է վավերականության ժամկետը լրացած անձնագրով ճամփորդել: Քաղաքացուն պարզաբանվել է, որ անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն՝ անձնագրի փոխանակման կամ վերադարձի վկայական ստանալու համար: Քաղաքացին տեղեկացրել է նաև, որ հայրը ՌԴ-ում չունի հաշվառում, ինչպես նաև աշխատանքային թույլտվություն և ցանկանում էր պարզաբանում ստանալ, թե Հայաստան վերադառնալիս ՌԴ իրավասու մարմինները կսահմանափակե՞ն նրա հետագա մուտքը Ռուսաստան: Ոստիկանության ներկայացուցիչը խորհուրդ է տվել դիմել իրավասու մարմիններին՝ բնակությունն օրինականցնելու համար, այլապես ՌԴ օրենսդրության համաձայն՝ անօրինական բնակվող անձանց մուտքը կսահմանափակվի որոշակի ժամանակահատվածով, կախված այն հանգամանքից, թե քանի տարի է անձը անօրինական բնակվել ՌԴ-ում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: