1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 31-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնել է, որ նախկինում եղել է ոստիկանության ծառայող, ոստիկանության համակարգից ազատվելուց հետո անմիջապես մեկնել է Հայաստանից և չի կարողացել զինկոմիսարիատից ստանալ զինգրքույկը, քանի որ որպես զինծառայող իր նյութերը պետք է օրենսադրությամբ սահմանված կարգով ուղարկվեին զինկոմիսարիատ: Ներկայումս ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն զինգրքույկի բացակայության պատճառով չի կարող դիմել դիվանագիտական ծառայություն: Քաղաքացուն պարզաբանվել է, որ հյուպատոսական ծառայության միջոցով կարող է դիմել համապատասխան զինկոմիսարիատ, զինհաշվառման և զինվորական ծառայության անցած լինելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, որից հետո ներկայացնել անձնագիր ստանալու դիմում:
Հայաստանից զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ ամուսինը բնակվում է օտարերկրյա պետությունում, նրա հետ գտնվում է փաստացի ամուսնության մեջ և ցանկանում է ամուսնությունն օրինականացնել և ժամանակավոր բնակության մեկնել նրա մոտ: Քաղաքացուհին ցանկանում էր տեղեկանալ, թե պարտադի՞ր է, որպեսզի ամուսինը վերադառնա Հայաստան: Թեև հարցը ոստիկանության իրավասություններին չէր առնչվում, սակայն քաղաքացուհուն պարզաբանվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարը գրանցում է Հայաստանի քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը` համաձայն ՀՀ օրենսդրության: Հետևաբար, կարող են դիմել հյուպատոսական հիմնարկ և ամուսնու Հայաստան վերադառնալը պարտադիր չի լինի:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացուհի հայտնել է, որ ինքը և ամուսինը Հայաստանի քաղաքացիներ են, երեխան ծնվել է օտարերկրյա պետությունում և ընտանիքով բնակվում են այնտեղ: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ են երեխայի համար լիազորագրով անձնագիր ստանալ Հայաստանից: Նրան պարզաբանվել է, որ անհրաժեշտ է դիմել հյուպատոսական ծառայություն՝ երեխայի անձնագրավորման համար, կամ էլ ծնողներից մեկը Հայաստանում գտնվելու դեպքում կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ երեխայի համար հին նմուշի անձնագիր ստանալու համար, իսկ եթե երեխան Հայաստանում է, ապա ցանկության դեպքում հին նմուշի անձնագրի փոխարեն կարող է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, որը ստանալու համար երեխան պետք է ներկա լինի, որպեսզի լուսնկարահանումը իրականացվի տեղում:
Հայաստանում գտնվող մեկ այլ քաղաքացուհի էլ տեղեկացրել է, որ ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է և սահմանված կարգով կնքել է աշխատանքային պայմանագիր: Իրեն հետաքրքրում է հաջորդ գործողությունը, որպեսզի ամուսինը համարվի օրինական բնակիչ: Նրան տեղեկացվել է, որ ամուսինը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պայմանագիրը պետք է ներկայացնի ՌԴ տարածքային միգրացիոն ծառայություն` միգրացիոն քարտում նշում կատարելու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: