1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացահայտումները

Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր հանցագործությունների բացահայտման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սիսիանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր հողամասում կանեփ է աճեցնում։ Փետրվարի 1-ին կատարված զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 320 գրամից ավելի քաշով։ Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ մասի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Բացի այդ, բաժնի թույլտվության համակարգի տեսուչի կողմից Դաստակերտ գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Մեղրիի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ այդ բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, Գորիսի համայնքային ոստիկանները փետրվարի 5-ին բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։ Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ընդհանուր 5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված «Ֆորդ» մակնիշի բեռնատարներ, որոնց վարորդները բեռի օրինականությունը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Կապանի բաժնի ծառայողներն էլ բացահայտել են բանկային քարտի գողության դեպք։ Կապանում բնակվող 57-ամյա տղամարդու բանկային քարտը գողացած անձը կանխիկացրել էր 130 հազար դրամ։ Կապանի ոստիկանների միջոցառումներով ոչ միայն հանցագործությունը բացահայտվեց, այլև հայտնաբերվեց կասկածվողը։ Կապանի բնակիչ 29-ամյա երիտասարդը ոչ միայն խոստովանեց այդ դեպքը, այլև հայտնեց, որ տարբեր օրերի 6 այլ գողություններ է արել։ Բացի այդ, Կապանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։