ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.04.2015 18:27 ՃՏ պատահարներ

Ապրիլի 17-ին, ժամը 04.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Կենտրոնական և 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-14 տարեկան 3 պատանու, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 162 հասցեի դիմաց «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-C220» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: