ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր Երևանի Շինարարների-Էստոնական փողոցների խաչմերուկում, Նորագավիթում և Արտաշատում ավտոմեքենաներ են բախվել

18.04.2015 16:32 ՃՏ պատահարներ

Ապրիլի 18-ին, ժամը 09.50-ին, Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 07.00-ին, Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 26 տան դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆիատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 5 շենքի դիմաց «ԳԱԶել 2705» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեխափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: