Սննդային թունավորում Գյումրիում
18.11.2013 15:47
Թունավորում
Նոյեմբերի 16-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պուշկինի փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Ասյա Կ.-ն, 1977 թ. ծնված Վարդան Կ.-ն, 1977 թ. ծնված Մերի Մ.-ն և 1979 թ. ծնված Մանուշ Կ.-ն:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նրանք տանը պատրաստել և կերել են «խաչապուրի» կարկանդակներ:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: