Սննդային թունավորում
29.05.2013 12:55
Թունավորում
Մայիսի 28-ին, ժամը 07.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1997 թ. ծնված Նելլի, 2001 թ. ծնված Անդրանիկ, 2006 թ. ծնված Գոռ Բաբայանները և 1982 թ. ծնված Սոֆյա Դովլաթբեկյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 27-ին իրենց տանը թութ ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: