ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվեց հերթական խարդախությունը. ոսկու ձուլակտորների փոխարեն այլ մետաղ էր գրավադրել

25.11.2015 12:15 Խարդախություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  հոկտեմբերի 8-ին և 24-ին Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող գրավատանը համապատասխան պայմանագրերի հիման վրա մաքուր ոսկու ձուլակտորներ գրավադրելու պատրվակով՝ գրավադրվել է փակ տուփերում գտնվող 100 գ կշռով մաքուր ոսկու 1-ական ձուլակտորներ, որոնց դիմաց  տրամադրվել է ընդհանուր 2.700.000 դրամ, իսկ նոյեմբերի 7-ին  երրորդ նմանատիպ ձուլակտորի գրավադրման ժամանակ պարզվել է, որ ինչպես այդ, այնպես էլ նախկինում գրավադրված երկու ձուլակտորների միայն արտաքին շերտն է եղել ոսկուց, իսկ մնացած զանգվածը հանդիսացել է այլ մետաղ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: