ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սոչիից և Մոսկվայից Հայաստան վերադարձածները հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով

Նոյեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից  ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
 
***

Օրերս ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և նոյեմբերի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1991 թ. ծնված Նարեկ Ք.-ն, որը 2012 թ. ապրիլի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Նարեկ Ք.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: