Սոչիի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին սրճարանում
27.05.2014 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողներն օրերս Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գործող մի սրճարանում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը 2013 թ. հուլիսի 17-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: