Սոչիի իրավապահների կողմից հետախուզվող՝ Աբովյան քաղաքում
13.10.2014 17:08
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 15 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռոման Ա.-ին, որը օգոստոսի 5-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: