Սոչիի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
06.06.2018 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 21.28-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Յուրի Կ.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 7-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: