Սոչիի իրավապահների կողմից ավազակային հարձակման մեղադրանքով հետախուզվող տղամարդը` Բագրատաշենում
17.05.2018 11:40
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 16-ին, ժամը 22.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Կ.-ն, որը 2017թ. հուլիսի 24-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳՎ Սոչի քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի (ավազակային հարձակում) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: