Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
26.08.2019 13:35
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 25-ին, ժամը 08.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ 27-ամյա քաղաքացի Պավել Լ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 290 հոդվածի (կաշառք տալը կամ վերցնելը) 5-րդ մասի, Վ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: