ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սուբուտեքս իրացրած տղամարդը ձերբակալվեց

Փետրվարի 6-ին Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Նրանք տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների, Նաիրիի բաժնի ոստիկանների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվեց, ձերբակալվեց և Նաիրիի բաժին տեղափոխվեց 61-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և այլն: Իրավապահներն արդեն տեղյակ էին, թե նա ումից էր ձեռք բերել սուբուտեքսը։ Երկու ժամ անց հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև իրացնողը։ Նոր Հաճնի 45-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ, մարիխուանայի նմանվող զանգվածներ, «B8» գրառմամբ հաբեր ու ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածները թմրանյութ են, իսկ հաբերը՝ սուբոտեքս, որոնք պետք է վաճառեր:
Փետրվարի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց Նոր Հաճնի բնակչի տունը: Հայտնաբերվեցին ընդհանուր 60 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, գլանակներ, կաթուցիչներ, կանեփի սերմեր, դեղահաբեր և այլն: Իրավապահները խուզարկեցին նաև նրա ավտոմեքենան՝ հայտնաբերելով սուբուտեքսի 52 հաբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: