Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ հայտնաբերելով սուբուտեքս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորոթյան դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց մի քանի տղամարդ։ Նրանց անձնական խուզարկություններով՝ հայտնաբերվեցին տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում՝ սուբուտեքսի կտորներ։ Մեքենաների զննությամբ էլ հայտնաբերվեց սուբուտեքսով ներարկիչ ու սուբուտեքսի կտորներ։
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: