Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
01.02.2017 13:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 10.10-ին, Երևանյան և Վան փողոցների խաչմերուկից բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Աննա Ա.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: