ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր գողությունների և սուտ մատնության մեղադրանքով

Հետախուզվում էր գողությունների և սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Բազումի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարակից անտառում հայտնաբերվել, ձերբակալվել և Բազումի բաժին է տեղափոխվել 23-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 3-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 333-րդ (Սուտ մատնությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: