Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 26-ին Կոտայքի բաժին է ներկայացել 22-ամյա Նարինե Պ.-ն, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Նարինե Պ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: