Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
10.07.2023 12:00
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադառնալուց հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, այնուհետև Մաշտոցի բաժին է ներկայացել 36-ամյա Մխիթար Մ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: