Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին
27.05.2016 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.20-ի, Զարզանդ Դարյան փողոցի 23 շենքի բակից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Հասմիկ Տ.-ն, ով մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: